Anmeldung Registrierung
Auto Hell Dunkel
Erweiterte Suche

Տիրատուր քահանայի PODCAST-ը Archiv

27 Episoden
1 Minute
Քարոզ, Անառակի Կիրակի, Քեհլ: 2006 թ.
1 Stunde
Աստծո Տասերորդ Պատվիրանի մասին. «Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»: Ինչի մասին է պատվիրանը. Նախանձ և ցանկություն. Որո՞նք են այս զգացմունքների արմատները և ինչպե՞ս են դրանք ազդում մեր մտքերի և արարքների վրա: Գոհունակ լինել. Ինչպե՞ս կարող ենք կենտրոնանալ մեր կյանքում դրականի վրա և երախտապարտ լինել: Խուսափեք համեմատությունից. Ինչու՞ մեզ ուրիշների հետ համեմատելը մեզ դժբախտացնում և ինչպես կարող ենք խուսափել այս ծուղակից: Բավարարվել ունեցածով. Ի՞նչ է նշանակում բավարարվել քո ունեցածով, և ինչպե՞ս կարող եմ հասնել այս վիճակին: Այս նյութը բոլորի համար է, ովքեր ցանկանում են այքարել նախանձի և ցանկության դեմ, ձգտում են բավարարվածության և հանգստության իրենց կյանքում: Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հավատքի մասին մեր հոգևոր զրույցներն ու այլ տեսանյութեր: Հավանեք և տարածեք այս նյութը, որպեսզի այլ մարդկանց հնարավորություն ընձեռվի ավելին իմանալ Աստծո Տասերրորդ Պատվիրանի մասին: #Նախանձ #բավարարվածություն #երջանկություն #խանդ #ընտանիք #սեփականություն #Աստված #Հավատ #Արժեքներ #Բարոյականություն #Բարոյականություն #Հասարակություն #Ներում #Հաշտություն #Հույս #Ապագա #ՏասըՊատվիրաններ #միշնացիր
54 Minuten
Աստծո Իններորդ Պատվիրանը. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր (Բ. Ելից 20։16): Քննարկում ենք հետևյալ հարցերը. - Սուտ և ճշմարտություն. Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում դրանց մեր առօրյա կյանքում: - Մեր հարաբերությունները ճշմարտության հետ. Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ և ինչպե՞ս է դա ազդում ուրիշների հետ մեր հարաբերությունների վրա: - Ինքնախաբեություն. Որքա՞ն հաճախ ենք մենք ստում ինքներս մեզ և ինչու: - Անվստահություն և վստահություն. Ինչպե՞ս է ճշմարտության հանդեպ մեր մոտեցումն ազդում մեր հարաբերություններում վստահության վրա: Այս նյութը բոլորի համար է, ովքեր ցանկանում են բարելավել հարաբերությունները իրեց և իրենց մտերիմների հետ, մտորել ճշմարտության մասին և այն աղետների մասին, որ բերում է սուտը, ցանկանում են կառուցել և ամրապնդել վստահությունը հարաբերություններում: Եկեք միասին փնտրենք ճշմարտությունը մեր կյանքում: Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հավատքի մասին մեր հոգևոր զրույցներն ու այլ նյութեր: Հավանեք և տարածեք, որպեսզի այլ մարդկանց հնարավորություն ընձեռվի ավելին իմանալ Աստծո Իններորդ Պատվիրանի մասին: #Ստախոսություն #Ճշմարտություն #Վստահություն #ՀայՔրիստոնյա #Հարաբերություններ #Աստված #Հավատք #Արժեքներ #Բարոյականություն #Հասարակություն #ԵրջանիկԿյանք #Հույս #Ապագա #ՏասըՊատվիրաններ #միստիր
1 Stunde 3 Minuten
Այս պատվիրանը շոշափում է մի հիմնարար խնդիր՝ ինչպես ենք մենք վերաբերվում սեփականությանը և ինչպեր ենք մեր ունեցվածքը տնորինում: Զրույցում ընդգծում ենք այս կարևոր պատվիրանի տարբեր կողմերը. Հարգանք սեփականության նկատմամբ. ի՞նչ է նշանակում «չգողանալ». Պատասխանատվություն սեփականության հանդեպ. Ինչպե՞ս ենք մենք վարվում մեզ վստահված գույքի հետ: Բարեգործություն և առատաձեռնություն. Ինչպե՞ս կարող ենք մեր ունեցվածքը կիսել ուրիշների հետ և թեթևացնել մարդկանց հոգսերը: Արդարություն և անարդարություն. Ինչպե՞ս կարող ենք ապրել մի հասարակությունում, որտեղ յուրաքանչյուրը ստանում է իր արդար բաժինը: Գողության հետևանքները. որո՞նք են գողության բացասական հետևանքները անհատների և հասարակության համար: Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հավատքի մասին մեր հոգևոր զրույցներն ու այլ նյութեր: Հավանեք և տարածեք, որպեսզի այլ մարդկանց հնարավորություն ընձեռվի ավելին իմանալ Աստծո Ութերորդ Պատվիրանի մասին: #Սեպականություն #Պատասխանատվություն #Բարեգործություն #Արդարություն #Գողություն #Աղքատություն #ՍոցիալականԱնարդարություն #Հավատ #Արժեքներ #Բարոյականություն #Էթիկա #Կյանք #Հասարակություն #ՏասըՊատվիրանները #ՈւթերրորդՊատվիրան
54 Minuten
Այս անգամ զրուծում ենք Աստծո Յոթերրորդ Պատվիրանի մասին, որն ասում է. «Մի՛ շնացիր»: Ամուսնությունը Աստծո պարգև է և սուրբ ուխտ տղամարդու և կնոջ միջև, տրված Աստծո, քահանայի և համայնքի առջև: Մեր զրույցում մենք քննում ենք այս պատվիրանի տարբեր կողմերը. Ամուսնության սրբությունը. ի՞նչն է դարձնում ամուսնությունը սուրբ և առանձնահատուկ: Հավատարմություն և սեր. Ինչո՞ւ հավատարիմ լինել կողակցին և խորացնել սերը միմյանց հանդեպ: Մարտահրավերներ ամուսնության մեջ. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել ամուսնության մեջ առկա վեճերը և մարտահրավերները: Ներում և հաշտություն. Ինչպե՞ս կարող ենք ներել միմյանց և բուժել հարաբերությունները: Ընտանիքը որպես սիրո կապ. Ինչպե՞ս է լիարժեք ամուսնությունը դրական ազդեցություն ունենում ընտանիքի և հասարակության վրա: Այս տեսահոլովակը ուղղված է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ամուսնությամբ՝ լինի դա ամուսնական զույգ, ամուրի կամ ամուսնություն փնտրող: Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հավատքի մասին մեր հոգևոր զրույցներն ու այլ նյութեր: Հավանեք և տարածեք, որպեսզի այլ մարդկանց հնարավորություն ընձեռվի ավելին իմանալ Աստծո Յոթերրորդ Պատվիրանի մասին: #Ամուսնություն #Սեր #Հավատարմություն #Վստահություն #Ընտանիք #Հարաբերություններ #Աստված #Հավատ #Արժեքներ #Բարոյականություն #Բարոյականություն #Հասարակություն #Ներում #Հաշտություն #Հույս #Ապագա #ՏասըՊատվիրաններ #միշնացիր
43 Minuten
Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Զ (վեցերրորդ) Պատվիրանի մասին է․ Մի սպանիր:


Այս պատվիրանը շոշափում է մարդկության ամենահիմնական խնդիրներից մեկը՝ կյանքի հանդեպ մեր վերաբերմունթը: Ուսումնասիրում ենք այս բարդ պատվիրանը տարբեր կողմերից.


- Սպանության բացարձակ արգելք. ի՞նչ է նշանակում «մի սպանիր».


- Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում կյանքին թե սկզբում, թե նրա ավարտին:


- Բարոյական սպանություն. Ո՞ր իրավիճակներում ենք մենք բարոյապես սպանում:


- Մեր ժամանակի մարտահրավերները.


Ինչպե՞ս կարող ենք ապրել վեցերորդ պատվիրանով և ո՞րն է մեր պատասխանատվությունը նաև կենդանիների և բնության հանդեպ: Այս տեսանյութը ուղղված է բոլորին, ովքեր զբաղվում են կյանքի և մահվան թեմայի շուրջ ծագող բարոյական հարցերով:


#ՏասըՊատվիրաններ #Հավատ #Կյանք #ՀոգևորԿյանք #Կրոն #Քրիստոնեություն #Աստվածաշունչ #Աստված #Բարոյականություն #Էթիկա #Արժեքներ #Մահ #Սեր #Խաղաղություն #Արդարություն #Հույս
51 Minuten
Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Ե (հինգերրորդ) Պատվիրանի մասին է․ Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ (Ելք 20.12):


Ի՞նչ է իրականում նշանակում ծնողներին հարգել: Արդյո՞ք խոսքը միայն հարգանքի և հնազանդության մասին է: Կամ դրա մեջ շատ ավելին կա՞: Մեր զրույցում քննում ենք այս կարևոր պատվիրանի տարբեր կողմերից.


- Ինչպե՞ս է դա ազդում ծնողների հետ մեր հարաբերությունների վրա,


- Ի՞նչ նշանակություն ունի հարգանքը մեր կյանքում,


- Ի՞նչ դեր է խաղում դաստիարակությունը:


Անկախ նրանից՝ դուք ծնող եք, թե զավակ, այս տեսանյութը վստահաբար կհետաքրքրի ձեզ: Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։


#տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #ծնող #christianity #ծնողներ #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian
43 Minuten
Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Դ (չորրորդ) Պատվիրանի մասին է․


Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:


Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։ Այս տեսանյութում ուսումնասիրում ենք Չորրոդ Պատվիրանի իմաստը: Ի՞նչ է նշանակում այս պատվիրանն այսօր: Ի թիվս այլոց, կքննարկվեն հետևյալ թեմաները.


- Ի՞նչ է նշանակում Տիրոջ օրը սուրբ պահել:


- Ինչպե՞ս կարող ենք կիրակի օրը դարձնել հանգստի և աղոթքի օր:


- Ինչպե՞ս կարող ենք կիրակի օրը իմաստավորել 21-րդ դարում:


Այս տեսանյութը հարմար արիթ է մտածելու այն մասին, թե ինչի համար է անհրաժեշտ հանգիստը և ինչպես կարող է հանգիստը օգրակար լինել մեզ համար:


Հրավիրում ենք ինչպես նրանց, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, այնպես էլ փնտրողներին, ովքեր ցանկանում են ավելին իմանալ հավատքի մասին, դիտել այս զրույցը: #հավատք #տասըպատվիրանները #հանգիստ #christianity #iisus #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian @Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության
59 Minuten
Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Գ (երրորդ) Պատվիրանի մասին է․ Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում (Ելք 20,7): Այս տեսանյութում զրուծում ենք այս պատվիրանի խորը իմաստի մասին: Ի՞նչ է նշանակում առօրյա կյանքում այս Երրորդ Պատվիրանը: Ի թիվս այլոց, անդրադառնում են հետևյալ թեմաներին.


- Ի՞նչ է նշանակում «Աստծո անունը իզուր արտասանել»։


- Չարաշահման ի՞նչ տարբեր ձևեր կան:


- Ինչպե՞ս կարող ենք հարգանքով և ակնածանքով օգտագործել Աստծո անունը։


- Ի՞նչ դեր է խաղում երրորդ պատվիրանը Աստծո հետ մեր հարաբերություններում:


Այս տեսանյութը ուղղված է ինչպես հայ առաքելական քրիստոնյաներին, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հավատքի հիմքերը, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Երրորդ Պատվիրանի իմաստի մասին: Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։


#տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #ծնող #christianity #ծնողներ #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian @Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության
37 Minuten
Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Բ (եկրորդ) Պատվիրանի մասին է․ Բ Պատվիրան Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4): Այս տեսանյութում մենք ուսումնասիրում ենք Եկրորդ Պատվիրանի իմաստը և ինչպես է այն ազդում մեր կյանքի և մեր հավատքի վրա: Ի թիվս այլոց, քննարկում ենք հետևյալ թեմաները. - Ի՞նչ է նշանակում «ուրիշ աստվածներ ունենալ»:


- Ինչպե՞ս կարող ենք ճանաչել և խուսափել կուռքերից մեր կյանքում:


- Ինչպե՞ս կարող ենք հավատարիմ մնալ Աստծուն և տալ Նրան արժանի փառքը:


- Ի՞նչ դեր է խաղում երկրորդ պատվիրանը Աստծո և այլ մարդկանց հետ մեր հարաբերություններում:


Այս տեսանյութը նախատեսված է ինչպես քրիստոնյաների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, այնպես էլ փնտրողների համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ հավատքի մասին:


Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։ #տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #կուռք #christianity #cross #հայառաքելական #chars #church #ՏերՏիրատուր #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian #սեր #ՀոգիԻմաստության
31 Minuten
«Ամեն մարդու մեջ Աստծուն եմ տեսնում»․ Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ, Տիրատուր քահանա Սարդարյան Սիրելի բարեկամներ, սկսում ենք տեսազրույցի ձևաչափով քննարկումների շարք, որի ընթացքում կխոսենք ժամանակակից «կուռքերի» մասին․ սպառողական հասարակության, սոցիալական ցանցերի ազդեցության և կարիերիստ լինելու ձգտման մասին: Հյուրս հոգևոր նորություններ լուսաբանող փորձառու լրագրող Նարինե Կիրակոսյանն է, ում հետ ներկայացնելու ենք անձնական պատմություններ այն մասին, թե ինչպե՞ս է մարդն ապրում իր հավատքով առօրյա կյանքում, և ինչն է խանգարում դա անել: Համատեքստ. թվային աշխարհի, FakeNews-ի և ներկայիս միջավայրի ազդեցությունը երիտասարդության հոգևոր կյանքի վրա: Զրույցը սկսել ենք պատվիրաններից։ Եվ այսպես․ առաջին պատվիրանը. Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3): Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։


@Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության
23 Minuten
Քարոզ. Գ կիւրակէ Քառասնորդական պահոց (Անառակին),Գյոփինգեն։ 25.02։2024
26 Minuten
Կրոնի դասավանդման միջազգային փորձը և հայաստանյան մոդելը։ Կրոնի դպրոցական դասընթացի բովանդակությունը և դասավանդումը։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ընկալումը հայ իրականության մեջ։ Հանրակրթության պետական չափորոշչում ներկայացված արժեքային բաղադրիչը։ Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան ️ website http://vem.am/hy/ Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Վէմ» կրթամշակութային հիմնադրամին: Vem Cultural Educational Foundation. All rights reserved. #Ինքնություն #արժեքներ #տերտիրատուր Besuchen Sie uns auch bei: Facebook Seite: https://www.facebook.com/agbw.org/ Instagram: https://www.instagram.com/agbw1973/channel/ Twitter: https://twitter.com/AGBW1973 Web: https://www.agbw.org/
32 Minuten
Ծխական համայնքն իբրև ընդհանրական Եկեղեցու հիմնարար միավոր։ Եկեղեցական ծուխի ավանդությունը Հայ Եկեղեցու սփյուռքյան և հայաստանյան թեմերում։ Աշխարհիկ անդամների ներգրավումը եկեղեցու կառավարման մեջ։ Ծխական կառույցների արդյունավետ աշխատանքի նախադրյալները։ Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան ️ http://vem.am/hy/ ️ https://linktr.ee/diradur Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Վէմ» կրթամշակութային հիմնադրամին: Vem Cultural Educational Foundation. All rights reserved.
1 Minute
Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տիրատուր քհն․ Սարդարեանի խոսքը, ասուած 2022 թ․ Սբ․ Ծննդեան Ճրագալոյցի Սուրբ Պատարագին, ի Քեհլ։
Տիրատուր քահանայի PODCAST-ը

Տիրատուր քահանայի PODCAST-ը

Հոգեւոր զրույցներ, քարոզներ, մտքեր